Այնիքս Սահմանափակ պատասխանատվությամբ Ընկերությունը (այսուհետ նաև Այնիքս) մատուցում է ծառայություններ էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտում: Ծառայություններից օգտվել ցանկացող անձինք՝ իրավաբանական թե ֆիզիակական, պարտավոր են առաջնորդվել այլ իրավական ակտերից բացի սույն ընդհանուր դրույթներով և պայմաններով (այսուհետ նաև՝ ԸԴՊ) ինչպես նաև Այնիքսի ներքին իրավական ակտերով, սույն հրապարակված փաստաթղթերով որոնք պարտադիր են Այնիքսի ծառայություններից օգտվողների համար:

Այնիքսի կողմից մատուցվող ծառայություններից օգտվող յուրաքանչյուր անձ ընդունում է, որ ծանոթ է սույն ԸԴՊ-ին և հաստատում է, որ ընդունում է սույն ԸԴՊ-ում նշված դրույթները և պայմանները:

Սույն ԸԴՊ-ում գործում են ստորև նշված սահմանումները սույն ԸԴՊ-ի օգտագործման համար:

օգտակար հասկացությունների ցանկ

Ծառայություն - Այնիքսի կողմից մատուցվող ծառայությունները
Այնիքս -Այնիքս ՍՊԸ
ԸԴՊ -ընդհանուր դրույթներ և պայմաններ
ԾՄՊ -ծառայությունների մատուցման պայմանագիր
ԱՁՏ - անձնական տվյալներ
Օգտատեր-ֆիզիակական կամ իրավաբանական անձ, որը օգտվում է Այնիքսի ծառայություններից
Օգտատիրոջ հաճախորդ - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը օգտվում է Օգտատիրոջ կողմից մատուցվող ծառայություններից
Բիլինգային Համակարգ - ավտոմատացված համակարգ, որը հաշվառում է օգտատիրոջը մատուցված Ծառայությունների տեսակը, ծավալը, արժեքը, հաշվարկում օգտատերերի պարտքերը և ստացված վճարումները և ներկայացնում ամփոփ արդյունքները (քաղվածք):
Բիլինգի Օր - յուրաքանչյուր ամսվա վերջին օրը կամ օգտատիրոջ Պայմանագրով սահմանված այլ օր, երբ ամփոփվում է Բիլինգային ժամանակաշրջանում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց գեներացված և օգտատիրոջ կողմից արդեն վճարված կամ վճարման ենթակա գումարը:
Գաղտնաբառ- Ծառայության որոշակի տեսակներից օգտվելու համար օգտատերը կողմից որոշվող տառերի, նշանների և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է օգտատիրոջ նույնականացման համար:


Այնիքսի պաշտոնական կայքի «ընդհանուր դրույթներ և պայմաններ» դաշտում «ընդունում եմ» վանդակում նշում կատարելով՝ օգտատերը հաստատում է այն փաստը, որ ծանոթ է Այնիքսի սույն, ինչպես նաև Այնիքսի կայքում հրապարակված բոլոր փաստաթղթերին և ընդունում նրանում նշված բոլոր դրույթները այնպես ինչպես շարադրված են և ստանձնում է նրանով նախատեսված բոլոր պարտավորությունները:

Օգտատերը կրում է լիակատար պատասխանատվություն իր կողմից իր մասին տրամադրված տեղեկատվության հավաստիության համար:
Օգտատերը ընդունում է այն փաստը, որ Այնիքսը չի կրում պատասխանատվություն այն դեպքերի համար երբ Այնիքսի կողմից մատուցվող ծառայությունները խափանվել են Այնիքսի կամքից անկախ պատճառներով և Այնիքսի մեղքի բացակայության պայմաններում:
Օգտատերը ընդունում է, որ իրեն մատուցվող ծառայությունների համար պատշաճ չվճարելու դեպքում, Այնիքսը իրավասու է կասեցնել ծառայությունների մատուցումը առանց նախազգուշացնելու օգտատիրոջը այդ մասին, իսկ զգուշացնելուց հետո, Այնիքսի կողմից մատուցվող ծառայությունների համար չվճարելու դեպքում (այդ թվում տույժ/տուգանքները եթե այդպիսիք կլինեն) դադարեցնել ծառայությունների մատուցումը:
Օգտատերը ընդունում է, որ Այնիքսի կողմից մատուցվող ծառայությունների խափանման դեպքում Այնիքսը չի կրում որևէ պատասխանատվություն օգտատիրոջը կամ օգտատիրոջ հաճախորդներին հասցված վնասի համար: Օգտատերը ընդունում է այն փաստը, որ Այնիքսի կողմից մատուցվող ծառայությունները կարող է հանկարծակի խափանվել և որոշակի ժամանակի ընթացքում չգործել: Օգտատերը ընդունում է, որ Այնիքսի կողմից մատուցվող ծառայությունների ֆուկցիոնալության և աշխատունակության համար Այնիքսը պատասխանատվություն չի կրում: Օգտատերը ընդունում է, որ Այնիքսի կողմից մատուցվող ծառայությունների մատուցման արդյունքում օգտատիրոջ աշխատանքի արդյունավետության համար Այնիքսը չի կրում որևէ պատասխպանատվություն: Այնիքսը չի երաշխավորում որևէ արդյունք օգտատիրոջը Այնիքսի ծառայություններից օգտվելու պարագայում:
Օգտատերը ընդունում, որ Այնիքսը իրավունք ունի պահել, օգտագործել, մշակել և այլ, Այնիքսի ուզած եղանակով տնօրինել օգտատիրոջ կողմից տրամադրված և օգտատիրոջը մատուցվող ծառայությունների ժամանակ ձեռք բերված, տեղեկատվությունը օգտատիրոջ, ինչպես նաև օգտատիրոջ հաճախորդների մասին, Այնիքսի կողմից ուզած եղանակով՝ կազմելով վիճակագրություն, իրականացնելով հաշվարկ, վերլուծություն օգտագործելով այդ տվյալները մարքեթինգային, գովազդային և այլ օրենքով չարգելված եղանակներով առանց այդ տվյալները երրորդ անձի (ֆիզիկական կամ իրավաբանական) փոխանցելու իրավունքի: Օգտատերը հաստատում է, որ տալիս է իր համաձայնությունը, որ Այնիքսի կողմից օգտատիրոջ և օգտատիրոջ հաճախորդների վերաբերյալ ձեռք բերված տվյալները պահվեն Այնիքսի մոտ անժամկետ:
Օգտատերը ընդունում է, որ օտգատիրոջ և օգտատիրոջ հաճախորդների մասին Այնիքսի կողմից ձեռք բերված և օգտագործվող անձնական տվյալների տնօրինման համար Այնիքսը չի կրում որևէ պատասխանատվություն:
Օգտատերը ընդունում է այն փաստը, որ Այնիքսը գործադրում է առավելագույն ջանքերը իր կողմից ձեռք բերված տեղեկատվության գաղտնիության ապահովման համար այնքանով որքանով դա չի հակասում ՀՀ օրենսդրությանը, սույն փաստաթղթին և այլ իրավական ակտերին: Օգտատերը ընդունում է, որ Այնիքսը չի երաշխավորում այդ տվյալները պահպանումը, սակայն նաև ընդունում է որ Այնիքսը գործադրում է իր առավելագույն ջանքերը այդ տվյալների պահպանման ապահովման համար:
Օգտատրոջ և Այնիքսի կողմից կնքվում է ԾՄՊ էլեկտրոնային եղանակով: ԾՄՊ-ն համարվում է կնքված Օգտատիրոջ կողմից կատարելով լիարժեք գրանցում, որի մեջ մտնում են անհրաժեշտ տվյալների մուտքագրումը, «ընդհանուր դրույթները և պայմաններ» բաժնում «ընդունում եմ» դաշտում նշագրումը և սեփական գրանցման հաստատումը:
Օգտատերը ընդունում է, որ Այնիքսը առանց նախազգուշացնելու կարող է փոփոխության ենթարկել սույն փաստաթուղթը, ինչպես նաև Այսիքսի սույն կայքում տեղադրված այլ տեղեկատվությունը:
Օգտատերը ընդունում է, որ սույն փասթաթղթի փոփոխության ինչպես նաև Այնիքսի սույն կայքում տեղադրված այլ տեղեկատվության փոփոխության դեպքում այն պարտադիր է օգտատիրոջ համար, իր արդեն իսկ փոփոխված տարբերակով այնքանով որքանով պարտադիր էր նախքան փոփոխությունների կատարումը:
Օգտատերը ընդունում է, որ Այնիքսը չի կրում պարտականություն հայտնելու ծանուցելու կամ այլ կերպ տեղեկացնելու օգտատիրոջը սույն փաստաթղթում կատարված փոփոխությունների մասին:
Օգտատերը ընդունում է, որ կարող է ներբեռնել ԾՄՊ-ն և ծանոթանալ ԾՄՊ-ի բովանդակության հետ: Օգտատերը հաստատում է այն փաստը, որ տեղյակ է ԾՄՊ-ի ներբեռնման հնարավորության մասին:
Օգտատերը ընդունում է այն փաստը, որ իր ունեցած գաղտանաբառի կորստի դեպքում Այնիքսը չի կրում պատասխանատվություն այդ գաղտնաբառի կորստի արդյունքում օգտատիրոջ տեղեկատվության կորստի, օգտատիրոջ կամքից անկախ տեղի ունեցած գործողությունների և այլն հետանքների համար: Օգտատերը ընդունում է այն փաստը, որ Այնիքսը գործադրում է առավելագույն ջանքերը օգտատիրոջ կողմից գաղտնաբառի կորստի դեպքում օգտատիրոջը պատկանող տեղեկատվության պահպահման համար:
Սույն կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության համար Այնիքսը չի կրում պատասխանատվություն: Այդ տեղեկատվության օգտագործման արդյունքների համար Այնիքսը չի կրում որևէ պատասխանատվություն: Կայքում տեղադրված տեղեկատվությունը կարող է լինել տարբեր լեզուներով սակայն տարբեր լեզուների միջև հակասությունների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը: